Ֆինանսավորող՝ Ասիական զարգացման բանկ

Պատվիրատու՝ Ասիական զարգացման բանկ

Արժեք՝ 206,000 ԱՄՆ դոլար

Երկիր՝ Հայաստան

Ծրագրի մեկնարկ՝ Ապրիլ 2015թ.

Ծրագրի ավարտ՝ Մայիս 2016թ.

Համախորհրդատու՝ «Պրագմա» խորհրդատվական ընկերություն (ԱՄՆ)

Նկարագրություն՝

Ասիական զարգացման բանկն աջակցում է ՀՀ կառավարությանը ներդրումային ֆորումի նախապատրաստական աշխատանքներում: Ֆորումի նպատակն է հրավիրել օտարերկրյա ներդրողների ուշադրությունը Հայաստանին: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ղեկավարելով համակարգման աշխատանքները և համակարգող հանձնաժողովին տրամադրելով խորհրդատվական, վերլուծական և այլ տեխնիկական ծառայություններ:

Ֆորումի անցկացումը թույլ կտա՝

  • 1 բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանի տնտեսության և բիզնես-հնարավորությունների մասին ֆինանսական հաստատությունների և պոտենցիալ ներդրողների շրջանում,
  • 2 ներդրողներին ներկայացնել ստուգված, հիմնավոր, նախնական տեխնիկատնտեսական վերլուծություն անցած ծրագրեր, որոնք ունեն լավ ներուժ, և
  • 3 ներդրողներին, գովազդողներին, հովանավորներին և այլ շահագրգիռ անձանց հնարավորություն ընձեռել՝ բանակցելու բաց կամ փակ ձևաչափով: Ֆորումի բարեհաջող իրականացման դեպքում ակնկալվում է, որ Հայաստանում կիրականացվեն մի քանի ներդրումային ծրագրեր, որոնք իրենց հերթին կստեղծեն նոր աշխատատեղեր, կնպաստեն աղքատության կրճատմանը (այդ թվում՝ ծայրահեղ աղքատության) և կապահովեն եկամտի աղբյուր, կստեղծեն արտահանման նոր հնարավորություններ՝ դրանով իսկ նպաստելով կայուն տնտեսական աճին միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: