Ֆինանսավորող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ

Պատվիրատու՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ

Արժեք՝ 20,700 ԱՄՆ դոլար

Երկիր՝ Հայաստան

Ծրագրի մեկնարկ՝ Ապրիլ 2015թ.

Ծրագրի ավարտ՝ Մայիս 2015թ.

Համախորհրդատու՝ Առկա չեն

Նկարագրություն՝

Սույն ուսումնասիրության նպատակն է բացահայտել ԵՏՄ-ին միանալուց հետո հայկական սննդամթերքի և ըմպելիքների՝ Ռուսաստան արտահանելու հիմնական հնարավորությունները և առկա խնդիրները, ներկայացնել շուկա մուտք գործելու վերաբերյալ առաջարկներ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել ՀՀ սննդի արդյունաբերության ոլորտը, այդ թվում՝ գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ, կառուցվածքն ըստ ոլորտների և արտադրության ծավալի, արտահանման ծավալներն ըստ կառուցվածքի և հիմնական ուղղությունների, արդյունավետությունը և մրցունակությունը: Կուսումնասիրվեն նաև մինչև 2025թ. ՀՀ սննդի արդյունաբերության ոլորտի զարգացման հնարավորությունները (մոդելավորման մոտեցման կիրառմամբ, օրինակ՝ AGMEMOD մեթոդը (գյուղատնտեսական անդամ երկրի մոդելավորում), կկատարվեն նախնական ենթադրություններ:

Խորհրդատուն նաև կկատարի տվյալ ոլորտի վերաբերյալ կանխատեսումներ 2015-2017թթ., ինչպես նաև մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածի համար, Ռուսաստանի սննդի շուկայի վերլուծություն, Հայաստանից Ռուսաստան արտահանման հիմնական հնարավորությունների և ըստ ապրանքի տեսակի, շուկայի հատվածի, ծավալի և գնի ազդեցության գնահատում: