Ֆինանսավորող՝ Ասիական զարգացման բանկ

Պատվիրատու՝ «էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ

Արժեք՝ 296,250 ԱՄՆ դոլար

Երկիր՝ Հայաստան

Ծրագրի մեկնարկ՝ Մայիս 2015թ.

Ծրագրի ավարտ՝ Հունիս 2018թ.

Համախորհրդատու՝ Lahmeyer International, CESI Spa

Նկարագրություն՝

Միջազգային խորհրդատվական ընկերությունը, համագործակցելով հոսանքի հաղորդման և SCADA/EMS ծրագրերի իրականացման ոլորտում փորձ ունեցող հայ փորձագետների հետ, տրամադրում է աջակցություն մրցույթի կազմակերպման, հայտերի գնահատման և հաղթողի հետ պայմանագրի կնքման, նախագծի կառավարման և վերահսկման, այդ թվում՝ մրցութային փաստաթղթերի ստուգման և աուդիտի, տեխնիկական բնութագրի, ճարտարագիտական նախագծի, գնումների, շինարարության, փորձարկման և շահագործման հանձնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի, հաշվետվությունների պատրաստման մասով, ինչպես նաև աջակցում կազմակերպությանը ծրագրի կառավարման կարողությունների զարգացման հարցում:

Խորհրդատուները նաև կիրականացնեն նախագծի ֆինանսական կառավարումը, ներառյալ կառավարչական տեղեկատվական համակարգի ներդնումը, հաշվապահական հաշվառման վարման հարցերում աջակցության տրամադրումը, վճարային հավաստագրերի տրամադրումը և այլն: Խորհրդատուների խնդիրն է ապահովել, որ ծրագիրն իրականացվի սահմանված ժամկետում և հաստատված բյուջեի սահմաններում:

Ծրագրի իրականացման հիմնական վայրը Երևանն է: Խորհրդատուներն աշխատելու են Երևանում գտնվող գրասենյակից, ապահովելու են շինարարական աշխատանքների, սարքավորումների տեղադրման և փորձարկման ստուգումը և վերահսկումը, աշխատանքների իրականացումը և ապրանքների մատակարարումը նախագծին, տեխնիկական բնութագրին և պայմանագրերին համապատասխան, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների գնման (այդ թվում՝ կապալի պայմանագրերի կնքման) գործընթացի համապատասխանությունը Ասիական զարգացման բանկի կանոններին և ընթացակարգերին: Խորհրդատուները պարտավորվում են պատշաճ լուծում տալ ծրագրին վերաբերող կամ դրա իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդրի՝ առանց լրացուցիչ վարձատրության: