Ֆինանսավորող՝ Համաշխարհային բանկ

Պատվիրատու՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

Արժեք՝ 143,000 ԱՄՆ դոլար

Երկիր՝ Հայաստան

Ծրագրի մեկնարկ՝ Հունիս 2015թ.

Ծրագրի ավարտ՝ Փետրվար 2016թ.

Համախորհրդատու՝ Պետական կառավարման ինստիտուտ, Public Administration International Limited (PAI EUROPE Ltd) ընկերություն

Նկարագրություն՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախաձեռնել է պետական հատվածի մեծածավալ բարեփոխումներ: Սույն ծրագրի նպատակն է սահմանել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում զարգացման, ուսուցման գործընթացները, ներդնել հեռակա ուսուցման մոդուլ, այդ թվում՝ փորձնական ուսուցման ծրագրեր և համապատասխան ձեռնարկներ՝ ապահովելու համար պետական հատվածում մարդկային կապիտալի առավելագույն արդյունավետությունը:

Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման նպատակն է անձնակազմի կառավարման քաղաքականությունների արդյունավետ ներդրումը, պետական մարմինների համալրումը որակավորված, արհեստավարժ, բարձր արժեքներ կրող կադրերով, նրանց ուսուցումը և գնահատումը և դրա միջոցով՝ պետական հիմնարկների կողմից ծառայությունների մատուցման բարելավումը:

Ներկայում կարիք կա մշակելու տեխնոլոգիաներ և մեթոդներ՝ նշված գործընթացների կազմակերպման և իրականացման համար: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող (և Հոլանդիայի ու Ճապոնիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող) դատական բարեփոխումների ծրագրով արդեն իսկ ներդրվել է հեռակա ուսուցման մոդուլ հատուկ դատական և գործադիր մարմինների աշխատողների համար: Սույն ծրագրով նախատեսվող հեռակա ուսուցման դասընթացները կապահովեն ուսուցման մոդուլի բովանդակությունը, որը համապատասխանելու է ընտրված ՏՏ-լուծումներին: