Շարունակելով տնտեսության տարբեր ճյուղերին նվիրված հետազոտությունների շարքը, որի առաջին ուսումնասիրությունները նվիրված էին արագ սպառման ապրանքների և հյուրանոցների ոլորտներին՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է հերթական հետազոտությունը՝ «Սննդամթերքի արտադրության հատվածը Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով:

Հետազոտությունը թույլ է տալիս շուկայի մասնակիցներին գնահատել ճյուղի զարգացման միտումները, ուժեղ և թույլ կողմերը, ռիսկերը, ինչպես նաև շուկայում ընդլայնման հնարավորությունները:

Հետազոտությունը ներառում է.

  • ՀՀ տնտեսության, ինչպես նաև սննդամթերքի և ոգելից խմիչքների արտադրության ոլորտի մակրոտնտեսական վերլուծությունը
  • Մանրամասն տեղեկատվություն ՀՀ շուկայի հիմնական դերակատարների մասին
  • Դեպի թիրախային շուկաներ, մասնավորապես ԵՄ և ԱՊՀ երկրներ արտադրանքի արտահանման ներուժի գնահատում
  • Սննդամթերքի արտադրության ենթաճյուղերի զարգացման նախապայմանների, այդ թվում` մոտակա 3-5 տարվա ռիսկերի և սպասումների մասին հարցման արդյունքները
  • Համապարփակ տեղեկատվություն տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվային դաշտի վերաբերյալ՝ իրավական և նորմատիվ ակտերի հիման վրա
  • Սննդի վերամշակման ենթաճյուղերի ընդհանուր զարգացման կանխատեսումները