«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է ՀՀ մանրածախ առևտրի, մասնավորապես` արագ սպառման ապրանքների առևտրի ոլորտի երկրորդ համապարփակ ուսումնասիրության արդյունքները:
Հետազոտության զեկույցը համադրումներ է կատարում 2012թ. իրականացված առաջին ուսումնասիրության արդյունքների հետ` բացահայտելով վերջին միտումները և զարգացումները տվյալ ոլորտում, ինչպես նաև ներկայացնում է շուկայի հիմնական մասնակիցների (սուպերմարկետների) վերլուծությունը:

Հետազոտությունը կազմված է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային տվյալների հիման վրա: Այս հետազոտության շրջանակում իրականացվել է հարցում Երևանում` 1000 մասնակիցների շրջանում:

Հետազոտությունն ընդգրկում է.

  • Մակրոտնտեսական միջավայրի վերլուծություն
  • Առևտրի հատվածի վերլուծություն
  • Կարգավորում՝ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի տեսություն
  • Արագ սպառման ապրանքների վերլուծություն` ըստ Երևանում անցկացրած հարցման արդյունքների
  • Մանրածախ առևտրի ոլորտի հիմնական մասնակիցների վերլուծություն
  • Արագ սպառման ապրանքների շուկայի զարգացումներն այլ երկրներում