«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտին: Հետազոտությունը հիմնված է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային տվյալների հիման վրա: Այս հետազոտության շրջանակում իրականացվել է հարցում Երևանում` 1000 մասնակիցների շրջանում:

Հետազոտությունը ներառում է.

  • մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկան,
  • բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկան,
  • ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան,
  • լարային հեռախոսակապի ծառայությունների շուկան, ինչպես նաև Երևանում
  • եռահաղորդակցության ոլորտի փոխլրացնող սարքավորումների (բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ, հեռուստացույցներ և այլն) օգտագործումը: