Ամերիա խորհրդատվական ընկերությունն իրականացնում է համապարփակ հետազոտություններ՝ նվիրված Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներին: Նախկինում իրականացված հետազոտություններն են. Մանրածախ առևտրի հատվածը Հայաստանում՝ Արագ սպառման ապրանքների շուկան, Հյուրընկալության հատվածը Հայաստանում՝ Զբոսաշրջություն և Հյուրանոցներ, Սննդամթերքի արտադրության հատվածը Հայաստանում: Սույն զեկույցը նվիրված է Հայաստանում Արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումներին՝ կենտրոնանալով ջերմոցային տնտեսությունների, այգեգործության և ձկնաբուծության ենթաճյուղերի վրա:

Հետազոտությունը ներառում է.

  • Հայաստանի առկա մակրոտնտեսական իրավիճակի բնութագիրը
  • Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր նկարագիրը` կենտրոնանալով ջերմոցային, այգեգործական, ձկնաբուծական տնտեսությունների վրա
  • Դիտարկված ենթաճյուղերի արտադրության ծավալները, արտաքին առևտուրը
  • Ենթաճյուղերի զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով զարգացման ռիսկերն ու խոչընդոտները
  • Համեմատականներ այլ երկրների հետ
  • Գյուղատնտեսական ոլորտի կանոնակարգմանն ու արտոնություններին