«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է արագ սպառման ապրանքների շուկայի համապարփակ հետազոտություն՝ գնահատելով ոլորտի ներկա վիճակը և շուկայի զարգացման միտումները Երևանում:

Արագ սպառման ապրանքների շուկայի ուսումնասիրությունը թույլ կտա շահագրգիռ անձանց բարելավել իրենց բիզնեսի արդյունավետությունը ներկայացված փորձագիտական գնահատականների և շուկայի ուժեղ և թույլ կողմերի իմացության շնորհիվ:

Հետազոտությունը ներառում է.

  • Արագ սպառման ապրանքների շուկայի գնահատականը մակրոտնտեսական տեսանկյունից
  • Առևտրի ոլորտի ընդհանուր նկարագիր
  • Շուկայի հիմնական մասնակիցների բնութագիրը
  • Ոլորտի նորմատիվ դաշտը
  • Արագ սպառման ապրանքների վերաբերյալ Երևանի բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները
  • ՀՀ շուկայի հնարավոր զարգացումները