Ամերիա խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտություն, որը ներկայացնում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության ներկա իրավիճակի նկարագրությունը, ինչպես նաև ոլորտի զարգացման միտումները և դրան հասնելու գործիքները: Հետազոտությունը հիմնված է Հայաստանի ավելի քան 1000 ՓՄՁ-ների վերաբերյալ թե’ առաջնային, թե’ երկրորդային տվյալների վրա:

Սույն հետազոտությունը.

  • գնահատում է զարգացման հնարավորությունները, ռիսկերն ու խոչընդոտները
  • ներառում է համադրումներ այլ երկրներում տվյալ ոլորտի զարգացումների հետ
  • ներկայացնում է ՀՀ բանկերի հետ ՓՄՁ-ների համագործակցությունը` հաշվի առնելով ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարևորությունը
  • նկարագրում է ՓՄՁ-ների կողմից բիզնես, իրավաբանական և այլ խորհրդակցական ծառայություններից օգտվելու ներկա իրավիճակը, կարիքները, արդյունավետությունը
  • ներառում է ՓՄՁ ոլորտի կարգավորման գործիքները և դրանց համադրումը միջազգային փորձի հետ: