«Ամերիա» կառավարման  խորհրդատվական ծառայությունների բաժինը ՀՀ զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության ոլորտի համապարփակ հետազոտություն է իրականացրել, որի նպատակն է գնահատել տվյալ ոլորտի ընթացիկ վիճակը և զարգացման դինամիկան Հայաստանում:

Անկախ նրանից, թե ձեր ընկերությունն ինչ տեղ է զբաղեցնում նշված ոլորտում (հանդիսանում է տվյալ ոլորտի խոշոր ներկայացուցիչ, ներդրող, հետազոտող կամ պարզապես շահագրգիռ կողմ)՝ հյուրանոցային գործունեության ոլորտի այս հետազոտությունն օգտակար կլինի ձեր հետագա նախաձեռնությունների համար:

Հետազոտությունը ներառում է․

  • Հայաստանում հյուրանոցային ոլորտի շրջանառության ծավալների գնահատում
  • Հայաստանի տարբեր կարգի հյուրանոցներում սենյակների զբաղվածության մակարդակը
  • Հայաստանի տարբեր կարգի հյուրանոցներում սենյակների միջին տարեկան սակագները
  • Պահանջվող ներդրումների ծավալն ըստ հյուրանոցների տեսակների
  • Հարավային Կովկասի տարածաշրջանի հյուրանոցային ոլորտի համեմատական վերլուծությունը