Ֆինանսավորող՝ ԵՄ

Պատվիրատու՝ ԵՄ պատվիրակություն Հայաստանում

Արժեք՝ 800,000 եվրո

Երկիր՝ Հայաստան

Ծրագրի մեկնարկ՝ Հոկտեմբեր 2015թ.

Ծրագրի ավարտ՝ Հոկտեմբեր 2015թ.

Համախորհրդատու՝ Particip GmbH

Նկարագրություն՝

ԵՄ-ն հետևողականորեն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ԵՄ հետ փոխհարաբերությունների վարչությանը՝ սկսած դրա հիմնադրման պահից (2008): Սույն ծրագրով նախատեսվում է զարգացնել նախորդի արդյունքները, ինչպես նաև հիմք նախապատրաստել 2014-2017թթ.

Միասնական աջակցության մեխանիզմի շրջանակներում (Single Support Framework) Հայաստանին տրամադրվող աջակցության համար: Ծրագրով նախատեսվում է հայ գործընկերներին տրամադրել շարունակական աջակցություն՝ օգնության կառավարման համակարգը ներդնելու և բարելավելու, որակյալ ներդրում ապահովելու կարողությունը զարգացնելու, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների խորհրդատվության մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև ԵՄ օգնության տեսանելիությունը բարձրացնելու համար:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության արդյունավետությունը: Ծրագրի նպատակն է ազգային համակարգող միավորի կարողությունների ուժեղացումը հետևյալ ասպարեզներում՝ Հայաստանում ԵՄ աջակցության ծրագրերի նախապատրաստման և իրականացման գործընթացի համակարգում, ազգային համակարգող միավորի՝ ԵՄ աջակցության շրջանակներում վերլուծությունների և ներդրումների որակի բարձրացում, Հայաստանում ԵՄ աջակցության տեսանելիության բարձրացում: